Ինչու՞ է Ալիևը սեփական ժողովրդին հերթական անգամ վախեցնում հայկական վտանգով
Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը պատասխանելով այն հարցին՝ թե ինչու՞ են արևմտյան երկրներն ու լրատվամիջոցները լայնամասշտաբ արշավանք սկսել Ադրբեջանի դեմ, Իլհամ Ալիևը խուսափեց բացահայտելու իրական պրոբլեմը, որ կա Ադրբեջանի և Արևմուտքի միջև, և այս հակամարտության ողջ պատասպանատվությունը դրեցհայերի վրա. ««Հայկական սփյուռքը Ադրբեջանին հայտարարել է իր գլխավոր թշնամին և աշխարհի մասշտաբով սև PR է իրականացնում մեր երկրի դեմ», - նշեց Ալիևը լրագրողների հեփտ հանդիպման ժամանակ:
Որքանո՞վ էր անկեղծ Իլհամ Ալիևն իր խոսքերում դժվար է ասել, եթե նրա խոսքերի մեջ կար անկեղծքության տարր, ապա կարելի է ասել, որ նա կատարյալ ապուշ է: Սակայն մեր կարծիքով Ալիևը շատ լավ գիտի թե ինչու՞ առաջացավ այդ ճգնաժամն Արևմուտքի հետ: Եւ ինքը՝ Ալիևը, շատ լավ գիտի, որ այս պրոցեսի մեջ հայերի գործոնը կամ չնչին է, կամ զրոյական. պարզապես նա պետք է արդարացում ներկայացնի սեփական ժողովրդին, թե ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Ադրբեջանը դարձել է Արևմտյան լրատվամիջոցների և քաղաքական գործիչների քննադատության թիրախներից մեկը, և քանի որ նա չի կարող բացահայտ ասել իրականությունը, նա պետք փորձի կոծկել այդ իրականությունը և դրա տեղը բերել այլ կեղծ պատճառ:
Մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում, Zham.am
