Ինչու՞ է Նոր տարվա շեմին հուզվել Աշոտյանը
Արմեն Աշոտյանը բազմաթիվ տոնական բացիկների մեջ այս մեկն առանձնացրել է.
«Հարյուրավոր տոնական բացիկների և շնորհավորանքների շարքում այս մեկն առանձնանում է:
Այս տարի մարտ ամսին հանրությունն իմացավ մի աղջկա մասին, ով ուզում էր շարունակել իր կրթությունը, սակայն բազմաթիվ խնդիրների պատճառով չէր կարող դա անել: Այդ տասնամյա աղջնակի` Ինգա Դունամալյանի, խնդրանքը շնորհիվ Arman Suleymanyan-ի հասավ ինձ:
Խնդիրն իր լուծումը ստացավ: Ես հույս ունեի, որ նա առանց տառասխալների Ամանորի շնորհավորական բացիկ կուղարկի ինձ:
Ինգան սկսեց հաճախել դպրոց: Բոլորս մոռացանք այս պատմությունն, ու ահա այսօր տոնական կապոցի մեջ տեսա այս նամակը Ինգայից:
Դուք էլ հուզվեք... »
Ահա թե ինչ ու ինչպես է գրել Ինգան, որ հուզել է Աշոտյանին և ստիպել հանրությանն էլ հուզեցնել.
«Ես ինձ շատ լավ եմ զգում նոր դպրոցում, բավականին առաջադիմել եմ ու իմ ձեռքով ձեզ բացիկ եմ ուղարկում : Դպրոցում և դասարանում ես շրջապատված եմ հոգատարությամբ և սիրով: Շնորհավորում եմ Ամանորը և ցանկանում առողջություն և հաջողություններ:
Սիրով՝ Ինգա Դունամալյան »
Նյութի աղբյուրը ` hraparak.am
