Ինչու է զորմասը լքել Ազիզ Բաքոյանը
Այսօր լուրեր տարածվեցին, որ ժամկետային զինծառայող 19-ամյա Ազիզ Բաքոյանը 4 օր է անհետացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղակայված զորամասերից մեկից:
Fnews.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Ազիզ Բաքոյանի ընկերոջ` Կարենի հետ, ով տեղեկացրեց, որ Ազիզ Բաքոյանը ծնողների հետ վերջին անգամ զրուցել է մոտ 4 օր առաջ. «Ամեն իչ լավ էր, որևէ խնդիր չկար, իր համար հանգիստ ծառայում էր, ասում էր, որ շատ գոհ է, պայմանները լավ են, խնդիրների զինվորների հետ չունի, նույնիսկ գլուխ էր գովում, որ բոլորը զորամասում իրեն սիրում են»,-ասաց Կարենը: Ազիզի ընկերը մեզ տեղեկացրեց, որ ծնողները շատ անհանգիստ են. «Ախր որևէ լուր չունենք, կարող է մի բան եղել է մեզ դրա մասին չեն ասում, մեզանից թաքուն են պահում»,-ասաց Կարենը: Խոսելով Ազիզի մասին Կարենը տեղեկացրեց, որ վերջինս բնավորությամբ շատ հանգիստ տղա է. «Կարող է ինչ որ բանից նեղացել է ու որոշել զորամասի տարածքը լքել, չեմ կարողանում հասկանալ: ստ երևույթին լուրջ բան պետք է տեղի ունենար, որ Ազիզը նման քայլի դիմերվ»,-ասաց Կարենը:
ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազիզ Բաքոյանի անհետացման լուրերին տեղեկացրեց, որ Ազիզ Բաքոյանը ինքնակամ լքել է զորամասը: «Ոչ թե անհետացել է, այլ փախել է, ճիշտ կլինի ասել՝ ինքնակամ լքել է զորամասը: Երբ ընկերները տեսել են, որ Ազիզը չկա, դիմել են համապատասխան ստորաբաժանում, իսկ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները անցել են որոնողական աշխատանքներին, սակայն մինչ օրս նա չի հայտնաբերվել»,-ասաց ՊՆ խոսնակը:
:
