Ինչու են Ժիրայր Սեֆիլյանին կանչել հարցաքննության
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը համոզված է, պատահական չէ, որ Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին ծանուցագիր են ուղարկել և հրավիրվել հարցաքննության: «Եթե բռնություններ սկսվեն հիմա կապալեգիտիմացվի հանրաքվեն, թող վարչախումբը մտածի այդ մասին»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Չուգասզյանը՝ հավելելով, որ իրենք գտնվում են հանրաքվեի ակտիվ քարոզչական շրջանում և Հայաստանը միջազգային մշտադիտարկման տակ է:
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ, Fnews.am-ին տեղեկացրեց, որ Սեֆիլյանը ՝ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հնարավոր է հարցաքննվի:
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:
Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի ապրիլի 7-ին Ժիրայր Սեֆիլյանը եւ Հիմնադիր Խորհրդարանի մյուս անդամներ՝ Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, գործը վերահսկող դատախազի որոշմամբ ՀԽ անդամները ազատ արձակվեցին: Խոսելով այդ գործի մասին Չուդասզյանը ասաց, որ երկար ժամանակ տեղաշարժ և որևէ նորություն չի եղել. «Գործը սառեցված էր, այսօր այն նորից բացել են»: Ի դեպ տեղեկացնենք, որ ՀԽ-ի նախագահը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է այն մասին, որ այդ քրեական գործի պատճառով երկիրց բացակայել չի կարողանում և չի մասնակցում գիտաժողովների:
Աննա Մաթեւոսյան
