1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ են հանդիպում Գարեգին Բ-ն և Ալլահշուքյուր Փաշազադեն

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում ՀԱԵ կաթողիկոս Գարեգին Բ-ի և իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև: 
Մինչ մեր հարազատ մտավորականներն իրենց գոհունակություն են հայտնում այդ հանդիպման առնչությամբ, ադրբեջանական կայքերից մեկը, որը հայտնի է նրանով, որ Իլհամ Ալիևի աշխատակազմից պատվիրված և ուղղորդված հոդվածներով է հանդես գալիս, բացահայտել է Բաքվի ծրագիրը, թե ի՞նչ նպատակով են հանդիպելու Գարեգին Բ-ն և Փաշազադեն: Այսպես, ադրբեջանցիներին միայն հետաքրքրում են, չզարմանաք, «քարվաճառյան» մարդասպաններ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: Հանդիպումից երկու օր առաջ Բաքուն առաջարկում է Գարեգին Բ-ին և Փաշազադեին քննարկել գերիների հարցը և որոշում ընդունել՝ երկու կողմերի ձեռքում գտնվող գերիներին փոխանակել՝ «բոլորին բոլորով» սկզբունքով: Բաքվում գտնում են, որ 2014 թ-ին Արցախի տարածքում երկու մարդու սպանած այս ստահակները գերիներ են: 
Դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի ձախողումից հետո Բաքուն ջանք չի խնայում նրանց ազատության մեջ տեսնելու համար: Բաքվում Գուլիևին և Ասկերովին համարվում են ազգային հերոսներ՝ Ռամիլ Սաֆարովի և Մուբարիզ Իբրահիմովի նման: Չեմ կասկածում, որ Ալիևը նրանց համարել է զինվորական կոչումներ, բնակարաններ և այլն պատրաստել: Վերջին անգամ, նույն այս կայքը բացահայտեց Իլհամ Ալիևի Գուլիևին և Ասկերովին վերադարձնելու ևս մեկ պլան: Բաքուն բացահայտ, այդ նույն ԶԼՄ-ի միջոցով առաջարկում էր Երևանին այդ երկու մարդասպաններին փոխանակել բլոգեր Ալեքսանդր Լապշինով: Իսկ Լապշինի դատավճիռի ընթերցման օրը մի խումբ ցուցարարներ «Լապշինի տվեք Երևանին, իսկ Գուլիևին և Ասկերովին՝ մեզ» պաստառներով ցույց էին կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ: 
Իլհամ Ալիևը վաղուց է փորձում ռուսների միջոցով Բաքու վերադարձնել հարազատ մարդասպան-հերոսներին: Վերջին շրջանում Բաքուն տարրական ահաբեկում էր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով բացատրել, թե ինչո՞ւ Մոսկվան չի զբաղվում իր քաղաքացի Դիլգամ Ասկերովի հայկական «գերությունից» ազատելու հարցով: Սակայն ՌԴ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան տվեց Բաքվին՝ բացեիբաց մեղադրելով իր քաղաքացուն այլ երկրի հրահանգները՝ այսինքն Բաքվի հրահանգները կատարելու մեջ: Հիմա, որքան հասկանում եմ, Իլհամ բաբան փորձում է այդ երկու ճիվաղների հարցը լուծել ազերիների լավ բարեկամ Կիրիլ պատրիարքի միջոցով: 
Հիշեցնեմ, որ երբ 2010 թ-ի հունիսին Հայաստանի տարածքում ոչնչացվել էր ազերի դիվերսանտ, Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովը: Հենց նույն Կիրիլ պատրիարքի «միջնորդության» շնորհիվ դրա լեշը նույն թվականի նոյեմբերին հանձնվեց Բաքվին: Ի դեպ, Իբրահիմովի լեշի վերադարձի պահով Փաշազադեն ոչ թե դիմել էր մեր Գարեգին Բ-ին, այլ Կիրիլ պատրիարքին, ով բավական օպերատիվորեն բավարարեց ադրբեջանցիների խնդրանքը: 
Ապշերոնյան բռնապետը հիշել է Կիրիլի վաղեմի ծառայությունների մասին և կրկին դիմել է նրա օգնությանը՝ մտածելով, որ այս անգամ ևս նրա մոտ կստացվի այն, ինչը շատերը գլուխ չէին բերում: 
Սա ազդանշան պետք է լինի Երևանի համար և ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է արգելեն Գարեգին Բ-ին քննարկել այդ երկու մարդասպաններին վերաբերող որևէ հարց: 
Նշեմ, որ ես կտրականապես դեմ եմ եղել այս անիմաստ և անտրամաբանական հանդիպմանը, որից Հայաստանը և հայ ժողովուրդը ոչինչ չեն շահելու: 
Ալլահշուքյուր Փաշազադեն իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել է, որ հայերը դավաճան, անշնորհակալ և ստոր ժողովուրդ են: Չեմ հասկանում, ո՞նց կարելի է Կիրիլի խաթեր համար գնալ հանդիպման հոգևոր մի առաջնորդի հետ, ով ատում է քո ազգին:

Գագիկ Համբարյան 

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan