1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու են ուզում վերադարձնել Ծառուկյանին...

Օրեր շարունակ մի քանի տասնյակ ակտիվիստներ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներ ակցիա էին կազմակերպել Գագիկ Ծառուկյանի տան դիմաց` պահանջելով նրա վերադարձը:Картинки по запросу Ահարոն Ադիբեկյան

Թե ովքեր են կանգնած այդ ակցիայի հետևում և ո՞ւմ է հարկավոր Գագիկ Ծառուկյանի վերադարձը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի քանի վարկած է առաջ քաշում, որոնցից ամենահավանականը, ըստ նրա, մեկն է. Ծառուկյանի վերադարձը պահանջում են նրանք, ովքեր նրա հեռանալուց հետո շատ բան կորցրեցին:

«Օրինակ Արթուր Բաղդասարյանի վերադարձը ո՞վ պետք է պահանջի, նրանք ովքեր անմիջապես շահ ունեն… Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ նույնն է. ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը և Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալը որոշ մարդկանց զրկեց պաշտոններից և որոշ հնարավորություններից: Հենց այդ մարդիկ են հիմա նախաձեռնել ակցիան, և ուզում են Ծառուկյանը վերադառնա: Նրանք Ծառուկյանի վերադարձի հետ կապում են իրենց կորցրածը վերադարձնելու հույսը…»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Ահարոն Ադիբեկյանը` զերծ մնալով առաջ քաշել այլ վարկածներ: Նա չի կարծում, թե ակցիայի հետևում կանգնածները ԲՀԿ ներկայիս ղեկավարներն են:

Картинки по запросу աՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ հակադարձում է. նա վստահ է, որ դա հենց ԲՀԿ ղեկավարների նախաձեռնությունն է: 

«Հարյուրավոր մարդիկ կոչով գնում են Ծառուկյանի մոտ. այնպիսի տպավորություն է, որ հպատակների այց է թագավորի մոտ. ճորտատիրական հասարակարգից վաղուց դուրս ենք եկել: Սա կարող է բացասաբար անդրադառնալ և՛ այդ մարդկանց, և՛ թե այդ կուսակցության վրա: Բայց այս պահին նրանք իրենց վարկանիշի մասին չեն մտածում, նրանք միայն մտածում են ամեն կերպ վերադարձնել Ծառուկյանին, քանի որ չեն պատկերացնում, թե տեղ պետք է զբաղեցնեն քաղաքական դաշտում, եթե չկա առաջնորդը…»,-նկատեց Բադալյանը: Նրա խոսքով, կուսակցությունը չի հայտնվել փակուղային վիճակում, քանի որ ամեն մի դրությունից դուրս գալու ելք կա, այստեղ հարցն այն է, թե ինչ ճանապարհով պետք է դուրս գալ և առաջ գնալ: Հենց այս հարցում է, որ կուսակցությունը իր հույսը դրել է մեկ մարդու վրա: «Եթե մի կուսակցություն չի տեսնում իր անելիքները, և իր ապագան կապում է այս կամ այն գործչի ու կուսակցության ղեկավարի հետ, ուրեմն այդ կուսակցությունն այլևս ապագա չունի: Պատկերացրեք, թե ինչ կլինի եթե իրոք ԲՀԿ նախկին ղեկավարը որոշի չվերադառնալ քաղաքականություն… ի՞նչ է, այդ կուսակցությունը պետք է դադարի գործե՞լ»,-ասաց քաղտեխնոլոգը: Իսկ թե որքանով է հավանական Գագիկ Ծառուկյանի վերադարձը, ըստ վերլուծաբանի, դեռ վաղ է որոշել: Մինչև ընտրությունների մոտենալը դեռ կլինեն ներքին և արտաքին ազդակներ: Նկատենք, որ Ծառուկյանի պատասխանն այս հարցին ևս իրեն երկար սպասեցնել չի տվել: Նա միջոցառումներից մեկի ժամանակ, որին հրավիրված էր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ես ունեմ հարգանք, ճանաչում, որով անում եմ, եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված, ծալած էջը բացվի: Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա եւ ներող ա, որ բոլոր քաղաքական գործիչներն իմանան, որ Ծառուկյանը նենգ մարդ չի, կամեցող ա, ներող ա»,-հայտարարել է Ծառուկյանը: Նա հիշեցրել է նաև, որ 2015 թվականին ինքը ծալել է քաղաքականության էջը, քանի որ չէր ուզում, որպեսզի արյուն թափվեր: «Հեղափոխություն էր հասունացել, իսկ դա առանց արյուն չէր լինի, բայց ես չէի ուզում, որ ժողովրդի մատից արյուն գար…»:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan