Ինչու երկրում համաճարակ չի հայտարարվում
Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա, սա սեզոնային գրիպի բարձրացում է, վստահեցնում են մասնագետները: Հայաստանի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն, համակաճարակաբան Աշոտ Դավիդյանցը կարծում է, որ «համաճարակ» բառը տեղին չէ օգտագործելը: Ըստ նրա՝ այս պահին Հայաստանում առկա է սեզոնային բնույթի սուր շնչառական հիվանդություններով վարակված հիվանդների որոշակի քանակ:
«Մահացության դեպքեր կան, բայց եթե անալիզ անենք, անկախ ամեն ինչից դրանք գալիս են միայն բարդացված դեպքերից: Մեկը մահացել է սուր երիկամային հիվանդության բարդացումնից, մյուսը շատ ուշ է դիմել և այդպես շարունակ»,- ասում է համաճարակաբանը:
Մասնագետը հավաստիացնում, է որ եթե, իսկապես, հանրապետությունում համաճարակ կամ գոնե դրա վտանգը մոտ լիներ, առողջապահության նախարարությունը հենց այդպես կորակեր իրավիճակը: Այն ինչ համաճարակի համար անհրաժեշտ է, հիվանդածությունների և մահացությունների որոշակի շեմ, որից այն կողմ նոր միայն կարելի է նման որակումներով հանդես գալ,- նկատում է Դավիդյանցը:
«Եթե պետությունն ասեր համաճարակի դեպքում անվճար պետպատվերի շրջանակում դեղեր կտրամադրվեն հիվանդներին, իսկ հիմա այդպես չէ, ապա այդ դեպքում կարելի էր այդ դասակարգումը տալ,- ասում է Դավիթյանցն ու հավելում` գոյություն ունի որոշակի շեմ, որը տալիս է համաճարակային ծառայությունը: Գիրպի շեմը Հայաստանում շատ բարձր է: Եթե մեզ մոտ արձանագրվեր խոլերայի մեկ դեպք, դա կորակվեր որպես համաճարակ, եթե գրանցվեին 30 կարմրուկով հիվանդների դեպքեր, դա կլիներ բռնկում: Այսինքն, որակումը համաճարակ-բռնկում-սեզոնային վարակվածություն տարբեր են»,- ասում է մասնագետը:
Նշենք, որ համաճարակ հայտարարվում է, երբ հիվանդության տարածվածությունը 5 անգամով գերազանցում է նախորդ 5 տարիների ամենաբարձր ցուցանիշը: Մեկնաբանում է ԱՆ հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Անահիտ Հայթայանը:
«Վերցվում է վերջին հինգ տարվա հիվանդածության ամենաբարձր ցուցանիշը և եթե այդ ցուցանիշը գերազանցում է հինգ անգամ, նոր միայն դա մոտենում է համաճարակին, բայց մեզ մենք դեռ շատ հեռու ենք այդ ցուցանիշից: Համաճարակի բանաձևը տալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը»,- նկատում է Անահիտ Հայթայանը:
Համաճարակաբան Աշոտ Դավիդյանցը համոզված է, որ եթե նույնիսկ բնակչությանը ներկայացվեր համաճարակի վտանգի մասին, միևնույն է մարդիկ շարունակելու էին ինքնաբուժմամբ զբաղվել կամ բժշկի դիմել հիվանդության բարդացած փուլին:
Նկատենք, որ հանրապետությունում արդեն գրանցվել են սուր շնչառական հիվանդութուններով պայմանավորված մոտ մեկ տասնյակ մահացության դեպք: Դրանց մի մասնը պայմանավորված է գրիպի H1N1 տեսակով: Մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի, եթե 2 օր 38 եւ բարձր ջերմություն է, ջերմության հետ կան մկանացավեր, գլխացավ, դժվար շնչառություն, քթից հոսում է, կա կոկորդի ցավ, փորլուծություն եւ փսխում, հազ:
