Ինչու հիմա մեղադրանք առաջադրեցին գիշերօթիկի նախկին տնօրենին. պարզաբանում է փաստաբանը
«Ամենայն հավանականությամբ քննիչը գտել է, որ գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենը կարող է խոչընդոտել, ասենք վկաների կողմից ցուցմուքն տալու հարցում: Քանի որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է նման դեպքերում այն ժամանակ, երբ վտանգ կա, որ մեղադրյալը կարող է խոչընդոտի գործի քննությանը»,-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բյուրեղավանի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանի կալանավորումանը, ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ընդգծելով, որ դա արվել է հասարակության և լրատվամիջոցների ճնշման ներքո, հակառակ դեպքում մինչև այսօր էլ այս գործով զարգացում, հնարավոր է, չլիներ: «Քանի որ այսքան ամսվա ընթացքում ճնշում է եղել քննչական մարմնի վրա, այդ պատճառով էլ միայն հիմա է տնօրենին մեղադրանք առաջադրվել»,- հավելեց փաստաբանը:
Տ. Աբրահամյան
