Ինչու Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանն արդարադատության նախարարի պաշտոնի առաջարկ չեն ստացել
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամ Հրայր Թովմասյանը Արդարադատության նախարարի պաշտոնի առաջարկ չեն ստացել:
Այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ նրանք բացասական արձագանքեցին:
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջարկի դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա, Հրայր Թովմասյանն ասաց, որ Կիկոսի մահով սկսվող հեքիաթը չի սիրում և եթե-ներով հարցերին չի պատասխանում:
