1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ սպանվեց սաուդացի լրագրողը և որքա՞ն արժի նրա կյանքը

Մի քանի ժամ առաջ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդեց, որ հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում անհետացած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ...

 

Մինչ այս պահը պաշտոնական Էր Ռիադը չէր ցանկանում նույնիսկ ընդունել, որ հյուպատոսարանի շենք մուտք գործած լրագրողը անհետացել է և հյուպատոսարանից դուրս չի էլ եկել... Հիշեցնեմ, որ 2018 թ-ի հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացել էր սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին...
2017 թ-ից ԱՄՆ-ում բնակվող և հայտնի The Washington Post պարբերականի հետ համագործակցող Հաշքաջին ընկերուհու հետ ժամանել էր Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան' ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրելու համար...Հյուպատոսարան մուտք գործելուց հետո նա անհետացել էր...Սաուդացի լրագրողի անհետացումը և,ինչպես արդեն հայտարարվում է, սպանությունը միջազգային մեծ սկանդալի պատճառ է դարձել...

 


Այժմ ոչ մեկը չի կասկածում, որ Հաշքաջիի անհետացման և սպանության հետևում կանգնած է Էր Ռիադում իշխող Սաուդիտների դինաստիայի Սուդեյրի կլանի ներկայացուցիչ, թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ում դեմ են ելույթ ունենում հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչները, ովքեր մեկ տարուց ավել է պայքարում են բին Սալմանի հալածանքների և նրա մենիշխանության դեմ...
2017 թ-ի հունիսի 21-ին, ստանալով թագաժառանգի կարգավիճակ, Մուհամեդ բին Սալմանը ուղղակի տեռորի ենթարկեց Սաուդիտների դինաստիայի իրեն ոչ հարազատ կլանների և հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչներին, որի արդյունքում շատերը ոչ միայն զրկվեցին պաշտոններից և ունեցվածքի որոշակի մասից, այլև շատ արքայազներ ուղղակի սպանվեցին կամ վտարվեցին երկրից...Կլանային պատերազմը Սաուդյան Արաբիայում նոր թափ ստացավ սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ բին Սալմանը նոր արշավ սկսեց իրեն ընդդիմացողների դեմ, որը կրկին վերածվեց ահաբեկչության...


Անհետացած և սպանված լրագրող Ջամալ Հաշքաջին ևս պատահական մարդ չէր այս կլանային պատերազմում...Նրա ընտանիքը, սաուդական ամենահարուստ ընտանիքներից լինելուց բացի, նաև սերտ համագործակցել է Սաուդիտների դինաստիայի Թուրքի կլանի ներկայացուցիչների հետ և հատկապես առաջ է տարել նրանց շահերն ԱՄՆ-ում, որտեղ Հաշոգի-Հաշքաջիները դեռ անցյալ դարի 50-60 թթ-ից սերտ կապեր են հաստատել ամերիկյան քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների հետ...


Սպանված լրագրող Ջամալ Հաշոգի-Հաշքաջին բավական սերտ համագործակցել է Թուրքի կլանի առաջնորդ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Բանդար բեն Սուլթանի և Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության նախկին ղեկավար Թուրքի իբն Ֆեյսալի հետ...Թագաժառանգ իբն Սալմանի Թուրքիների դեմ պատերազմից հետո Ջամալ Հաշքաջին լքել էր Էր Ռիադը և հաստատվել էր Վաշինգտոնում, որտեղ համագործակցում էր ամերիկյան ամենահայտնի և ծանրակշիռ պարբերականներից մեկի՝ The Washington Post-ի հետ, որտեղ հրապարակված հոդվածների մեծ մասը խիստ ընդդիմադիր էին իբն Սալմանին...Թագաժառանգը բազմիցս փորձել էր կաշառել լրագրողին, սակայն հաջողության չէր հասել...Դա Էր Ռիադում չէին կարող ներել...

 


Հաշքաջիի ապագան կանխորոշված էր...Սակայն սաուդացի թագաժառանգը չէր կարող իր "վճիռը" կյանքի կոչել ԱՄՆ-ում,քանի որ հետևանքները սարսափելի ծանր կլինեին Սաուդյան Արաբիայի համար...Բացի այդ,իբն Սալմանը նախագահ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ մոտ ընկերներ են...Պետք էր սպասել հարմար պահի, երբ Հաշքաջին կլքեր ԱՄՆ-ը...

 


Սակայն Ստամբուլում Հաշքաջիի հետ հաշվեհարդար տեսնելը ևս պատահական չէր...Էր Ռիադը և Անկարան վաղուց են մրցակցում միմյանց դեմ՝ սուննի մահմեդական աշխարհում լիդերի դերը ստանձնելու նպատակով...2017 թ-ի ամռանը ծագած Քաթարյան ճգնաժամը էլ ավելի սրեց այդ մրցակցությունը Թուրքիայի և Սաուդյան Աարբիայի միջև, որի ժամանակ Էրդողանը կանգնեց Դոհայի կողքին... Տնտեսապես թուլացած Թուրքիայի տարածքում, վերացնելով իրեն քննադատող լրագրողին, Մոհամեդ բին Սալմանը հուժկու հարված հասցրեց Էրդողանի վարկանիշին՝ սուննի մահմեդական աշխարհին ցույց տալով, որ Սաուդյան Արաբիան նույնիսկ Թուրքիայի տարածքում է ի վիճակի ֆիզիկապես ոչնչացնել ում ցանկանա և երբ ցանկանա... Իրեն լիդեր համարող որևէ երկիր դա չի կարող կուլ տալ կամ ներել...
Սակայն իբն Սալմանը, ինչպես երևում է թուրքական ԶԼՄ-ների տվյալներից, առաջնորդվում է՝ "Ինչ չի կարելի գնել գումարով, կարելի է գնել ավելի մեծ գումարով" կարգախոսին համաձայն...Ըստ վերջին տեղեկությունների' Հաշքաջիի սպանությանն ավելի "մեղմ" վերաբերվելու և միջազգային սկանդալը չխորացնելու համար Էր Ռիադը տնտեսապես ծանր վիճակում գտնվող Անկարային առաջարկել է 25 միլիարդ դոլարի սահմանում ֆինանսական օգնություն տրամադրել, իսկ ԱՄՆ-ին էլ առաջարկել է 50 միլիարդ դոլարի սահմանում զենքի վաճառքի նոր պայմանագիր կնքել...
Սաուդացի լրագրողի սպանության շուրջ սկանդալը դեռ չի ավարտվել և ամեն օր նոր տեղեկություններ են տարածվում այդ սահմռկեցուցիչ դեպքի և դրան նախորդող և հաջորդած իրադարձությունների մասին...


Սակայն մեկ բան պարզ է. Հաշքաջիի սպանությունը սովորական հանցագործություն չէ և այն, եթե Էր Ռիադին չհաջողվի գնել շահագրգիռ կողմերի լռությունը, մեծ խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն իբն Սալմանի, այլև Թրամփի համար, որի ընտանիքը ոչ միայն ընկերություն է անում օդիոզ և դաժան սաուդացի թագաժառանգի հետ, այլև թանկարժեք "նվերներ" է ստացել վերջինից...Համոզված եմ՝ վտանգի դեպքում Թրամփը մեծ հաճույքով կզոհաբերի Մոհամեդ բին Սալմանին, ինչպես ժամանակին վարվեցին Քադաֆիի նկատմամբ արևմտաեվրոպական շատ երկրների ղեկավարներ, որոնք մեծ հաճույքով ընդունում էին Լիբիայի բռնապետին իրենց մայրաքաղաքներում և ահռելի գումարներ էին ստանում վերջինից՝ որպես ներդրումներ և նվերներ...


Հ.Գ. Ջամալ Հաշքաջիի սպանության պատճառ կարող էր լինել նաև նրա հոդվածներից մեկը The Washington Post-ում, որտեղ սաուդացի լրագրողն անկեղծացել էր, որ "ինչ-որ մանրամասների է տեղյակ կապված 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի և Սաուդյան Արաբիայի այդ ամենին մասնակցության հետ"...

 

Գագիկ   Համբարյան 

«Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan