Ինձ ինչպե՞ս կարելի ծեծել, ինձ կարող են միայն սպանել.պարզաբանում է Մանվել Եղիազարյանը
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին իր եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի վրա հարձակված ինչ-որ անհայտ անձանց հետ կապաված միջադեպին մանրամասն ներկայացրեց իրողությունը, ի սկզբանե նշելով, որ իրեն կարող են միայն սպանել, բայց ոչ ծեծել.
-Ինձ ինչպե՞ս կարելի է ծեծել, ինձ կարող են միայն սպանել: Մի տաս հոգով ինչ-որ բաշի բոզուկներ երեկոյան կողմ` վեցն անց կեսի կողմերը, երբ ես եւ ընկերս` Պետրոսյանը, Հրազդանի տոնավաճառի մոտ գտնվող օբյեկտներից մեկից դուրս էինք գալիս, մոտեցան մեզ ու սկսեցին, թե հեղափոխությունն եք հա՞ ուզում անել, մենք էլ ասեցինք, թե Դուք ով եք, իրենք էլ թե մենք էլ քաղաքացի ենք, ինչ կարեւոր է: Սկսեցին քաշքշել մեզ, ճանկռտել, ուղղակի իրենց բախտները բերեց, որ ինձ մոտ զենք չի եղել: Թե չէ կսատկացնեի սաղին, ո՞վ իրավունք ունի հրամանատարի վրա ձեռք բարձրացնել, այն էլ անտեղի տեղը: Հասկանալի է, իհարկե, որ դրանց ինչ-որ մեկը սովորեցրել, է, եւ սրանից հետո մենք ավելի զգույշ եւ միառժամանակ ավելի ագրեսիվ կլինենք:
Հիշեցնենք, որ նախօրեին, ինչ-որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել "Արաբո" ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ "Ապարան" ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին:
Տաթեւիկ Աբրահամյան
