Ինձ ոչ մեկ չի կարող ահաբեկել կամ գայթակղել. Զաքարյանների հայր
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի հետ կապված նախաքննությունը պարզել է, որ Հարություն Զաքարյանի աչքին հարվածել է Յուրա Մանուչարյանը, այլ ոչ թե Սյունքի մարզպետի Սուրիկ խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Հարություն Զաքարյանի հայը՝ Գագիկ Զաքարյանը շարունակում է պնդել, որ իրենք ցուցմունք չեն փոխել, նախաքննությամբ պարզվել է, որ հարվածողը Յուրան է. իսկ իրենք ցանկանում էին բացահայտել ճշմարտությունը:
-Պարոն Զաքարյան դեպքի հենց առաջին օրը դուք և ձեր տղան ասում էիք, որ հարվածողը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան խաչատրյանը, այժմ այլ բան եք ասում.
-Ես նման բան չեմ ասել:
-Այսինքն Ձեր տղան չի՞ հիշում, թե ով է իրեն հարվածել:
Կռվի ժամանակ 100 հոգով խփելուց են եղել, ես հիմա չեմ կարող ասել՝ ով է խփել, ներկա չեմ եղել՞
-Հիմա դուք համարում եք, որ մարզպետի որդին անմեղ է
Քննություն է գնում, քննչական կոմիտեն նախաքննությունը արել է ու պարզել է, որ Յուրան է աչքին հարվածողը եղել: Փորձաքննությունը տվել է եզրակացություն, որ կոշիկի վրայի եղած հետքերը եղել են Յուրայի կոշիկի հետքերը, վկաներ են ցուցմունք տվել, որ Յուրան է եղել: Տիգրանը պատժվելու է իր չափով, Յուրան էլ՝ իր չափով: Տիգրանը հրահրել է, ինքը եղել է կազմակերպիչը: Մենք միշտ բողոքել ենք ու հիմա էլ բողոքում ենք, այնպես չի, որ այս ամենի հետ համաձայնել ենք: 4 հոգի Խաչատրյանների ընտանիքից այս պահին դատվում է, թող մեկը Հայաստանում կանգնի ու ասի, որ Խաչատրյանների ընտանիքի հետ պայքարում հասել են հաղթանակի: Իմ հաղթանակը այն է լինելու, որ իմ երեխայի տեսողությունը կվերականգնվի:
-Տպավորություն է, թե Ձեզ ինչ-որ բան են խոստացել կամ սպառնացել են:
Եթե Յուրան ասում է, որ ինքն է խփել, ուրեմն Յուրան է խփել: Բա մինչև հիմա ոչ մեկը չէր ասում, որ ինքն է, բոլորն էլ հրաժարվում էին կոնկրետ աչքին խփելու պահով:
Ինձ ոչ մեկը չի կարող ահաբեկի, ով ուզում է լինի, ինձ ոչ ոք չի կարող վախեցնի, ու ոչ մի գայթակղիչ առաջարկներով ես չեմ գայթակղվի: Ու ոչ մեկը չի կարող ինձ վախեցնի, ես վախեցող մարդ չեմ:
-Գուցե նախաքննության վրա են ճնշումներ եղել:
Դե իրենք իրենց գործը արել են, ես պետք է հետևողական լինեմ, որ պատասխանատվության ենթարկվեն:
մանրամասները՝hraparak.am-ում:
