«Ինձ ողջ-ողջ թաղում են գետնի տակ». ազատազրկված ազատամարտիկի նամակը կալանավայրից
Ազատազրկված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով գտնվում է «Հրազդան» ՔԿՀ-ում, նամակ է հասցեագրել ԳԱԼԱ-ի էլեկտրոնային հասցեով, որտեղ տեղեկացնում է այն պայմանների մասին, որտեղ ինքը կրում է պատիժը:
Նամակի սկզբում ազատամարտիկը գրում է. «Կամավոր, հայրենասիրական ոգով լցված սկսած 1988-1994 թթ. մասնակցել եմ ՀՀ եւ Արցախի ազատագրական եւ պաշտպանական մարտերին, այդ ընթացքում էլ վիրավորվել եմ հինգ անգամ: Երանի զոհված լինեի զենքս ձեռքիս»:
Ա. Իսախանյանը տեղեկացնում է, որ ինքը պատիժ էր կրում «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, իսկ սույն թվականի հուլիսի 23-ին իրեն տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ:
Ազատամարտիկի դիմումի համաձայն ինքնամեկուսացվել է: Այնուհետ նա նկարագրում է այն պայմանները, որտեղ հիմա բնակվում է.
«Ինձ պահում են կարանտինի համար նախատեսված խցում, որը նաեւ նախատեսված է պատժախցի համար: Այն գետնից երկու մետր ավելի խորն է՝ տաք կոյուղու ջրով, որդ ու բլոճներով լիքը: Ես նամակ-դիմումներով դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի տեղակալ Ռ. Ն. Հովհաննիսյանին, ոչ մի պատասխան չեմ ստացել: Արդեն 30 օրից ավելի է, որ ինձ պահում են պատժախցում: Ոտքերս ուռել են, սիրտս վատ է, ճնշումս բարձրանում է: Աջ երիկամս հեռացված է»:
Ա. Իսախանյանը նկարագրում է, որ ինքը երեք անգամ առողջական խնդիրներ է ունեցել, անգամ ուշագնաց է եղել, եւ ՔԿ հիմնարկի աշխատակիցների եւ բժիշկների շնորհիվ իրեն կարողացել են ուշքի բերել:
«Ես գրավոր դիմել եմ ՀՀ նախագահին եւ հայտնել եմ նրան, որ հրաժարվում եմ այս բռնապետական պետության քաղաքացիությունից եւ Ս. Սարգսյանին չեմ ընդունում որպես իմ երկրի նախագահ եւ գերագույն գլխավոր հրամանատար: Այն գերագույն գլխավոր հրամանատարը, ով արհամարհում է ազատամարտիկին եւ չի պատասխանում նրան, ուրեմն գլխավոր գերագույն հրամանատար չէ:
մանրամասն՝ այստեղ:
