Ինջիղուլյանը հաստատեց.Բաքվում իր հարցաքննությանը մասնակցել է սպանված դիվերսանտը
Slaq.am-ը գրում է.
Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը ճանաչել է իրեն Բաքվում հարցաքննած, այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովին, որը սպանվել էր հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծելու ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԼՂՀ առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում կայացած նիստի ժամանակ հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացավ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի եւ դատապաշտպանների հարցերին, նա դատական գործին առնչվող մանրամասներ պատմեց ադրբեջանական գերության վերաբերյալ։ Հ. Ինջիղուլյանի տված ցուցմունքների համաձայն, սահմանի ադրբեջանական կողմում իր հայտնվելը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով ու թույլ տեսողությամբ։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
