Ինքնաբացարկի բոլոր դիմումների տակ էլ առկա են եղել դիմողների ստորագրությունները. Տիգրան Մուկուչյան
Բոլոր դիմումները, որ ներկայացվել են, եղել են նոտարական վավերացմամբ: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի թեմայով խոսելիս «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին ասել է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվում, ինչ նպատակներ են դրանք հետապնդում և այլն, այդ դիմումների քննության ժամանակ պարզ դարձավ մի բան, որ բոլոր դիմումների տակ էլ առկա են դիմողների ստորագրությունները և դիմողների կատարած գրառումները»,- նշեց ԿԸՀ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ այլ խնդիր է, որ իրենք ներկայացնում են, թե ծանոթ չէին դիմումներին և այլն:
