Ինքնակոչ լիդերներին չենք հավատում. «Հայազն»-ը եռյակի մասին
Հայ ազգային կոնգրեսը փորձում է հասարակությանն ապացուցել, որ օլիգարխիան պառակտված է եւ միայն օլիգարխիայի հետ սերտորեն համագործակցելով` մենք կարող ենք այս երկրում լուրջ փոփոխությունների հասնել: Այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու իրենք չեն միանում խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»:
«Մենք մեզ այդ եռյակի մաս որեւէ կերպ չենք համարում, սակայն մեզ համարում ենք ժողովրդական շարժման կողմնակից: Եթե գտնեինք, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, ապա կմիանայինք: Մենք ունենք լուրջ տարաձայնություններ: ԲՀԿ-ն մեզ համար պարզ եւ հասկանալի երեւույթ է, որը որեւէ անակնկալ մեզ չի մատուցում: «Ժառանգության» դեպքում էլ է ամեն ինչ պարզ: Իսկ ՀԱԿ-ը իր մի խումբ մտավորականների հետ ուզում է ապացուցել, որ օլիգարխիան պառակտվել է եւ նրանց նյութական միջոցներով շնորհիվ կարելի է հասնել արդյունքի: Չմոռանանք, որ այն վարչակարգը, որի դեմ պայքարում ենք, ստեղծվել է նաեւ այդ օլիգարխիայի սոցիալական պահանջով, որը պահեն իրենց հարստությունը: Բացի դրանից` մենք չենք հավատում ինքնակոչ լիդերներին»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` «Հայազն» կուսակցությունը իր հերթին է շարժում սկսելու եւ պայքարելու ներկայիս իշխանությունների դեմ:
