Ինքնասպան է եղել Առինջ գյուղի 80-ամյա բնակիչը
Նախօրեին` ժամը 08:40-ի սահմաններում, ինքնասպան է եղել Առինջ գյուղի 80-ամյա բնակիչ Ասքանազ Մանուկյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` նա ինքնասպանություն է գործել` տանը կից ավտոտնակի տանիքից պարանով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ձախ այտին առկա է եղել արյան հետք, որը բնորոշ է նախկին վերքը վնասվելուն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
