Ինքնասպանության դիմած 40-ամյա տղամարդը երկտող է թողել, որով խնդրել է...
Օրերս ինքնասպանության դեպք է արձանագրվել "Սեւան" ՔԿՀ-ում: Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 40-ամյա դատապարտյալ Արտակ Արզումանյանը: Վերջինս 2008թվականից տաս տարվա ազատազրկման էր ենթարկված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: "Ա. Արզումանյանը թողել է երկտող, որով խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել",- Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվականի պետ ԳՈՌ ՂԼԵՉՅԱՆԸ:
