Ինքնասպանության փորձ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
