ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՈՐ ԷՐ ՎԵՐԴԱՐՁԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Ինչպես հայտնի է նախօրեին ոստիկաններին հաջողվել է կանխել Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչներ, երկու եղբայրների ինքնասպանության փորձը, վերջիններս փորձել են Կիևյան կամրջից ցած նետվել: Ըստ տարածված լուրերի եղայրներից մեկը Մատաղիսի գործով կեղծ վկայություն էր տվել, ու հիմա, ըստ շրջանառվող լուրերի, այլե֍ս մեղքքի բեռը չկարողանալով տանել ինքնասպան է փորձել եղել: Թե, որքանո՞վ էր տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը, Fnews.am-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, քանի որ դեռ չէր հանդիպել եղբայրներին, սակայն, գյուղապետի խոսքով.«Եղբայրնեը սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են, նրանցից մեկը նոր է վերադարձել զինծառայությունից, իսկ ընդհանրապես` հալալ կաթնակեր տղերք են, իրենց քրտինքով ապրող»:
Վերոնշյալի դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Ն. Ադամյան
