Ինքնասպանության փորձը կանխվել է
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասապանություն գործել` ծառից կախվելով. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1997 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով, վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Պարզվել է, որ Հ. Ա.-ը ս.թ. դեկտեմբերի 4-ին դատարանի որոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հոքեբուժարան, որտեղից նույն օրը դիմել է փախուստի:
