Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից 40-45 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատաբժիշկը, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: Դեպք վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ, ովքեր Մաշտոցի բաժնի իրենց գործընկերների հետ պարզում են, թե որ բաժինն է զբաղվելու դեպքի քննությամբ:
մանրամասները` shamshyan.com-ում:
