Ինքնասպանություն գործած տղամարդը՝Ղարաբաղի բնակիչ էր, ով հիմնականում զբաղվում էր կահույքագործությամբ
Երեկ Արարատի մարզում ինքնասպանության դեպք էր գրանցվել: 36-ամյա տղամարդը, ով բնակվել է Դարբնիկ գյուղում, նշված գյուղին հարակից՝ Հայանիստ գյուղի տարածքում գտնվող դաշտում ինքնասպանություն է գործել` ծառից պարանով կախվելու միջոցով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Թե ինչո՞ւ էր տղամարդը դիմել ինքնասպանության՝ծառից պարանով կախվելու միջոցով, եւ ի՞նչ խոսակցություններ ու վարկածներ են պտտվում 36-ամյա տղամարդու ինքնասպանության հետ կապված, Fnews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Դարբնիկ համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանից, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց.«Ինքնասպանություն գործած տղամարդը ոչ թե մեր գյուղի, այլ Ղարաբաղի բնակիչ էր: Ինքը ուղղակի շուտ-շուտ գնում-գալիս էր մեր գյուղ: Երեկ առավոտյան բնակիչներից են տեսել, որ դաշտի մեջ ծառից կախված է եղել: Ինքը համ ստեղ էր լինում, համ Ղարաբաղում, մեկ-մեկ էլ ընտանքիի հետ էր գնում-գալիս: Ինքը հիմնականում ծանոթների տանն էր մնում, ու ինչքանով որ լսել եմ կահույքագործությամբ էր զբաղվում: Այլ տեղեկություններ չունեմ, թե ինչու նա կարող էր այդ քայլին դիմել :
Լ. ՍԱՀԱԿՅԱՆ
