Ինքնասպանություն գործած տղամարդը հոգնել էր իր դաժան կյանքից
Արզնի գյուղում իր տան բակում հայտնաբերվել է 40-ը դեռ չբոլորած տղամարդու՝ Արթուր Բանգոյանի դիակը՝ երկաթե խողովակից պարանով կախված վիճակում:
Դիակը հայտնաբերվել է անհայտ քաղաքացու ահազանգի շնորհիվ: Քաղաքացին երեկ զանգահարել էր Բյուրեղավանի Շտապ օգնություն և հայտնել, որ «Արզնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 տանը տղամարդու դիակ կա»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակի վրա առկա չեն բռնության հետքեր, ոչ մի տեղ չաշխատող տղամարդու տաբատի գրպանում հայտնաբերվել էր երկտող՝ «ներող եղեք, հոգնել եմ իմ դաժան կյանքից»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
