Ինքնասպանությունը չի հաջողվել
Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչ տղամարդը բուժօգնության է տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն. պատճառը ալկոհոլային խմածությամբ «չհաջողված ինքնասպանության փորձն է` կախվելու միջոցով»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, պարզվել է, որ այսօր՝ ժամը 01:30-ի սահմաններում, տղամարդը, ինքնասպանություն գործելու նպատակով, իրենց տան հետնամասում գտնվող պատշգամբի սյունից տուկի թելով կախվել է: Կինը նկատել է, կտրել է թելը և ահազանգել շտապօգնություն:
Արմավիրի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
