Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են Բեն Լադենի քույրն ու խորթ մայրը
Araratnews.am-ը գրում է.
Բրիտանական Հեմփշիր քաղաքում կործանվել է ինքնաթիռ, որը պատկանել է Ուսամա բեն Լադենի ընտանիքին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջքի ժամանակ ընկել է ավտոկայանատեղիի վրա: Վթարի հետևանքով զոհվել է երեք ուղևոր և օդաչուն: Նշվում է, որ զոհվածների մեջ են Ուսամա բեն Լադենի քույրն ու խորթ մայրը:
Ներկայում ոստիկանությունը հետաքննում է կործանման պատճառները: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում գրանցված ինքնաթիռը թռիչք էր կատարում Միլանից:
