Ինքնավստահություն ձեռք բերելու 9 մեթոդ
1.Դադարե՛ք ինքներդ ձեզ համեմատել ուրիշների հետ: Բացառեք. "Սա միայն ինձ հետ կարող էր տեղի ունենալ", "Ես միշտ էլ ուշանում եմ" ու վերջապես հասկացեք, որ դա այդպես չէ, ամեն ինչ կախված է ձեզանից. աշխատեք ձեզ վրա, զարգացեք, աճեք:
2.Ներեցեք և բաց թողեք: Ժամանակ մի ծախսեք ձեր նախկին սխալների մասին մտածելու, նորից փոշմանելու և տխրելու համար: Դա արդեն անցյալում է՝ ինչ եղել է, եղել է, կարևորը՝ ճիշտ դաս եք քաղել: Վերջ:
3.Շփվեք լավատես և ինքնավստահ մարդկանց հետ: Իսկապես, ձեր շրջապատն ազդոըմ է ձեզ վրա այնքան շատ, որ նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել:
4.Արեք այն, ինչ սիրում եք, դժվար է հանգիստ սրտով աշխատել, երբ չեք սիրում այն, ինչ անում եք:
5.Եղեք հավատարիմ ինքներդ ձեզ, թույլ մի տվեք ժամանակի տենդենցները շեղեն ձեզ ընտրած ուղուց:
6.Խոսեք հստակ և վստահ, խոսելու տոնը շատ բան է փոխում:
7.Ցուցակ կազմեք՝ գրեք ձեր բոլոր ձեռքբերումները:
8.Սիրեք ինքներդ ձեզ, երևի թե, ճիշտ կլիներ այս կետն առաջին հորիզոնականում տեղադրել՝ սիրեք ձեր բնությունը, ձեր ժպիտը, ձեր բնավորությունը, ձեր անհատականությունը:
9.Հերիք է ձեր ուղեղում գոյություն չունեցող խնդիրներ ստեղծեք, հիմնականում խնդիրները 70%-ով ավելի փոքր են, քան մենք պատկերացնում ենք, գիշերը չքնելու և դրանց մասին մտածելու փոխարեն մեկընդմիշտ ասացեք "Հերիք է" ինքներդ ձեզ:
