Ինքնախաբեության ծանր գինը
Lragir.am-ը գրում է .
Ռուսաստանի հետ հարաբերության հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ՌԴ հանդեպ նոր պատժամիջոց չի սահմանում, այլ ընդամենը միանում է եղածի ժամկետը երկարաձգելու ԵՄ որոշմանը: Պաշտոնական Թբիլիսին այդպիսով պատասխանում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին, ով հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխան պատժամիջոց կկիրառի Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշմանը միացած 7 երկրի, այդ թվում Վրաստանի հանդեպ:
Թբիլիսին փորձում է Մոսկվային ակնարկել, թե պատասխան պատժամիջոցի կարիք չկա: Դրանից կարող է ոգեւորվել Հայաստանը, քանի որ վրաց-ռուսական առեւտրային պատերազմի պարագայում Հայաստանն անխոս կզգար դրա հետեւանքը, որքան էլ չլիներ առեւտրային պատերազմի մասնակից կողմ: Վրաստանը հայ-ռուսական տնտեսական գործակցության ցամաքային միակ ճանապարհն է, որը շատ զգայուն է ռուս-վրացական լարումների հանդեպ:
Բայց, կարծեք թե այդ լարմանը, առեւտրային պատերազմին դեմ է նաեւ Թբիլիսին, որ շտապել է հանգստացնել Մոսկվային: Կհանգստանա՞ արդյոք Կրեմլը, թե՞ ոչ: Դա հարց է, քանի որ Մոսկվայի համար մեծ հաշվով առիթներ են պետք Վրաստանի դիրքերը գրոհելու համար: Լինի ռազմա-քաղաքական, թե տնտեսական առիթ, Կրեմլը կփորձի օգտագործել առավելագույնս:
Հետեւաբար հարցը, թե կհաջողվի՞ արդյոք խուսափել վրաց-ռուսական առեւտրային պատերազմից կամ բախումից, թե ոչ, մնում է Հայաստանի համար հրատապ:
Բայց, այդ հրատապությունն ընդամենը ավելի լայն համատեքստի մի մաս է:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
