Ինը մարդ վնասվածք է ստացել Եմենում հիվանդանոցին հասցված ավիահարվածի հետեւանքով
Ինը մարդ վիրավորվել է դեկտեմբերի 2-ին Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում գտնվող հիվանդանոցին արաբական դաշինքի հասցրած ավիահարվածի հետեւանքով: Հինգշաբթի Ժնեւում այդ մասին տեղեկացրել է «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins Sans Frontieres) կազմակերպությունը:
«Սաուդյան Արաբիայի ղեկավարած դաշինքը հարված է հասցրել Հարավային Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային առողջապահական կազմակերպության ղեկավարած հիվանդանոցին, - ասվում է հաղորդագրության մեջ: Բոլոր վիրավորները, որոնց թվում հիվանդանոցի երկու աշխատակից կա, տեղափոխվել են այլ բուժհաստատություններ, որոնք կազմակերպության վարույթում են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: http://tass.ru/
