ԻՊ-ը «ցամաք-օդ» դասի հրթիռներ է սկսել արտադրել
Բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ իր ձեռքում են հայտնվել տեսագրություններ, որոնք վկայում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռները խոցող «ցամաք-օդ» դասի հրթիռներ ստեղծելու մասին: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԻՊ-ի կողմից մայրաքաղաք հռչակված սիրիական Ռաքքա քաղաքում գտնվող լաբորատորիաներից մեկում մասնագետներին հաջողվել է ստեղծել ջերմային մարտկոցներ, որոնք անհրաժեշտ են ջերմային մարտագլխիկներով հրթիռների համար:
