ԻՊ-ը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրից.Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում է 40 երկրներում բնակվող ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև այն երկրներից, որոնք մտնում են G20-ի մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Թուրքականա Անթալիայում G20 գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կիսվել է G20 իր գործընկերների հետ այդ տեղեկություներով:
Նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքների ապօրինի վաճառքից հսկայական գումարների յուրացումը։
«Ես տրամադրել եմ մեր գործընկերներին տիեզերքից ստացած լուսանկարները, որոնց վրա հստակ երևում է, ինչ մասշտաբների է հասնում ապօրինի առևտուրը»,-հավելել է Պուտինը:
