«Իր խառնվածքին հարիր լուծում է տվել». Կարինեն սպանել է իր հետ սեքսով զբաղվելու առաջարկ արած հարևանին
1in.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Կարինե Սոբչենկոյի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Կարինե Սոբչենկոն 2014 թվականի հունիսի 29-ին Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղային հարկի սենյակում խոհանոցային դանակով երկու հարված է հասցրել ու կյանքից զրկել Կարեն Մ.-ին:
Կարինե Սոբչենկոն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Այդ հոդվածով՝ դիտավորյալ սպանության համար նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Կարինեն վրդովվել է տուժող Կարենի կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ անելու պատճառով:
Կարինեն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է:
Նա ամուսնու հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Անդրֆեդերացիայի առաջին նրբանցքի վերոհիշյալ տան նկուղային հարկի սենյակներից մեկում: Տուժող Կարենը հարևան սենյակում ապրող կենվորի հյուրն էր` խնդրել էր, որ մի քանի գիշեր մնա, քանի որ գնալու տեղ չէր ունեցել:
Դեպքի պահին Կարինեի ամուսինը աշխատանքի է եղել:
Դեպքից առաջ տուժող Կարենը «թոք-ջիգյար» էր գնել, Կարինեն ուտելիք էր պատրաստել նրա խնդրանքով, Կարենն ու նրան հյուրընկալած Գագիկը կերել ու խմել էին: Կարինեն նրանց համար նաև սուրճ էր եփել՝ ըստ վկա Գագիկի:
Նախաքննության ժամանակ Կարինե Սոբչենկոյի նկատմամբ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, Կարինեն ճանաչվել էր մեղսունակ:
Դատական քննության ընթացքում դատարանը բավարարել է Սոբչենկոյի շահերի պաշտպանի միջնորդությունը, նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ Կարինե Սոբչենկոն դարձյալ ճանաչվել է մեղսունակ, իսկ դատական հոգեբանը նշել է, որ փորձաքննվողը հանցանքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
