«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
Փաստինֆոն գրում է.Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող 42-ամյա Կարինեի գործով պաշտպան Կարեն Մանուչարյանն այսօր միջնորդեց ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել՝ պաշտպանյալի մեղսունակ լինելու հարցը ճշտելու նպատակով:
Մեղադրող դատախազն առարկեց՝ գտնելով, որ նշված փորձաքննությունների նշանակման անհրաժեշտությունը չկա և որ դա գործը երկարացնելու նպատակ է հետապնդում: Ավելին՝ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննության արդյունքում ամբաստանյալը մեղսունակ է ճանաչվել:
Պաշտպանի դիտարկմամբ՝ նախաքննությունը թերի է կատարվել, իսկ դատախազի կողմից վերահսկողությունը՝ ցածր մակարդակով:
Սիջնորդությունը ներկայացնելիս՝ փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը մանկությունից հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, 1987թ. մինչև 1993թ. հաշվառված է եղել Վանաձորի հոգեբուժական կլինիկայում` թեթև դեբիլություն, փսիխոպաթիա ախտորոշմամբ: Բացի այդ՝ ամբաստանյալը նաև Ավանի հոգեբուժական հիվանդանոցում է բուժվել, սակայն նշված բուժհաստատությունը պաշտպանի հարցումները թողել է անպատասխան՝ չտրամադրելով ոչ մի տեղեկություն, ուստիև պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի վերաբերյալ հարցում կատարել նշված հոգեբուժական կլինիկայից:
Դատարանը պաշտպանի միջնորդության քննությունը հետաձգեց մինչև վաղը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
