Իրականում ի՞նչից սկսվեցին Գավառի սարսափելի սպանությունները
Նորատուսցիների ու գավառցիների միջև տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի:
Գավառի ավագանու անդամ Արման Մարուխյանը Aravot.am-ին պատմել է, որ Գավառում շրջանառվող լուրերի համաձայն, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է.
«Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչև եկել, հասել է այս գագաթնակետին»:
Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը՝ պարոն Մարուխյանն ասել է. «Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:
