Իրականում սպանություն է եղել. զինծառայողի ինքնասպանության վարկածը հերքվել է
Փետրվարի 27-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող, Երեւանի բնակիչ, 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության նախնական վարկածը հերքվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:
«Գործով զբաղվող քննիչն ինձ ասաց, որ ինքնասպանության վարկածը հերքվել է, իրականում սպանություն է եղել, սակայն այլ մանրամասներ չասաց: Մոտ օրերս հանդիպելու եմ քննիչի հետ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:
Նշենք, որ Ալբերտ Սաֆարյանի ծնողներն ի սկզբանե պնդում էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին:
մանրամասները` news.am-ում:
