Իրան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Իրան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին, Ադրբեջանի ՆԳՆ թմրամիջոցների դեմ խայքարի գլխավոր վարչության տարածաշրջանային բաժնի աշխատակիցները պետական սահմանապահ ծառայության զինծառայողների հետ համատեղ կանխել են թմրավաճառների բանդայի անդամների կողմից Իրանի հետ սահմանն ապօրինի հատելու փորձը:
Փոխհրաձգության ժամանակ թմրավաճառների խումբը նետել է բեռն ու հետ քաշվել սահմանից: Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 4,4 կգ ափիոն տեսակի թմրանյութի հումք:
