Իրանցի հետախույզները երկու քուրդ անջատողականների են ոչնչացրե
Իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Իրանի արեւմուտքում գտնվող Կերմանշահ քաղաքում ոչնչացրել են երկու քուրդ անջատողականների՝ տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Fars-ին։ Երկրի հետախուզական նախարարությունը հայտնել է, որ այդ երկուսի հետ միասին «անջատողական խումբ է ոչնչացվել»։ Նախարարությունում նաեւ նշել են, որ անջատողականների տներում զինամթերք եւ փաստաթղթեր են գտնվել, որոնք վկայում են այն մասին, որ գրոհայիններին աջակցել են մի քանի արաբական երկրներ։
