Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, նրանք քննարկել են միջազգային մի քանի արդի հարցեր՝ մասնավորապես սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
