Իրանի հետ «վեցնյակի» համաձայնությունից հետո Ալիևը ցայտնոտի մեջ է հայտնվել
GalaTv.am-ը գրում է .
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելով կառավարության ընդլայնված նիստին, խիստ քննադատություն է հնչեցրել եվրոպական կառույցների և եվրոպական պետությունների հասցեին՝ հայտարարելով, որ ավելի շատ Եվրոպան Ադրբեջանի կարիքն ունի, քան Ադրբեջանը՝ Եվրոպայի:
Իլհամ Ալիևը թղթի կտոր է անվանել հունիսի 12-ին Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը, որում գերմանացի օրենսդիրները կոչ էին անում պաշտոնական Բեռլինին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին: Իր խոսքում Ալիևն ասել է. «Մեր հարաբերություններում մենք հստակ տարածություն ենք պահպանում, և նրանցից որևէ բան չենք ուզում: Բայց փոխարենը նրանք ունեն մեր գազի, նավթի, մեր պայմանագրերի կարիքը»:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ալիևն ուղղակի ցայտնոտի մեջ է:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
