Իրանում սպանվել են անկարգությունների կազմակերպիչները
13 հոգուց բաղկացած խումբը, որը պատասխանատու էր անկարգությունների և պայթյունների կազմակերպման համար, ոչնչացվել է Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգում, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ խմբի անդամները մասնակցել են ցույցերին, որոնք սկսվել էին այս տարվա նոյեմբերին։
Բողոքի ցույցեր էին սկսվել Իրանի մի շարք քաղաքներում, երբ կառավարությունը որոշում էր կայացրել բարձրացնել գազի գինը։ Նշվում է, որ խմբի անդամներն անդամակցել էին անջատողական՝ «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժմանը»։