Իրանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել երկաթուղային բեռնափոխադրումների ծրագրի շուրջ
Իրանն ու Ադրբեջանը կիրակի համաձայնություն են ձեռք բերել Եվրոպայից Հարավային Ասիա իրականացվելիք երկաթուղային բեռնափոխադրումների ծրագրի իրենց մասն իրագործելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «ԻՐՆԱ» իրանական պետական գործակալությունը, այս որոշումը ձեռք է բերվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքում:
