Իրանը հերքում է․ Արաքսը չի աղտոտվում Մեծամորի ատոմակայանի թափոններով
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը պնդում է, որ Արաքս գետը անվտանգ է։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Արաքս գետն աղտոտվում է Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով, գրում է IRNA-ն։
«Գետի մշտական մոնիտորինգը աղտոտման փաստեր չի արձանագրել։ Արաքս գետը տարին առնվազն մեկ անգամ ենթարկվում է ճառագայթային մոնիտորինգի»,- ասվում է հայտարարության մեջ։
Կենտրոնը հայտարարել է նաև, որ առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն առցանց մոնիտորինգի սարքեր:
