Իրանը` նավթային շուկա մտնելով, նսեմացնում է Ադրեջանի դերը այդ շուկայում
Իրանը` նավթային շուկա մտնելով, նսեմացնում է Ադրեջանի դերը այդ շուկայում։ Սակայն սա չի նշանակում, որ Արևմուտքը կստիպի Ադրբեջանին դառնալու դեմոկրատական երկիր։ Քանի որ արևմտյան նավթային ընկերությունները հսկայական միջոցներ են ներդրել ադրբեջանական նավթա-գազային համալիրում, Արևմուտքը կաշխատի շատ չնեղացնել Ադրբեջանին, որպեսզի վտանգից հեռու մնան իր այդ ընկերությունների ներդրումները։ Այնպես որ` Արևմուտքը ավելի հակված է իր ֆինանսական հոսքերը պահպանելուն, այլ ոչ թե Անդրկովկասում դեմոկրատիայի տարածմամբ։
