Իրանը փակել է Թուրքիայի հետ սահմանը
Թուրքիական «Milliyet»ը գրում է, որ Իրանի ոստիկանապետ Հոսեյն Աշթարին հայտարարել է թուրք-իրանական սահմանը փակելու մասին: Նա նշել է, որ Միջազգային անվտանգության գերագույն խորհուրդը, կապված Թուրքիայում տիրող իրավիճակի հետ, որոշում է կայացել ժամանակավորապես փակել այդ երկրի հետ սահմանը:
