Իրանը պլանավորում է առավելագույնս մեծացնել նավթի արտահանումը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանական ազգային նավթային ընկերությունը (NIOC) հայտարարել է, որ ցուցումներ է ստացել բոլոր հանքավայրերում նավթի արդյունահանումը մեծացնելու համար։ Այդ մասին հայտնում է իրանական Shargh թերթը։
Ավելի վաղ NIOC-ի միջազգային կապերի հարցերով տնօրեն Մոհսեն Կամսարին հայտարարել է, որ Իրանը ձգտում է պատժամիջոցների վերացումից հետո առավելագույնս մեծացնել նավթի արտահանումը, ինչպես նաև եվրոպական շուկայում իր մասնաբաժինը հասցնել 42-43 տոկոսի։ Հեռանկարում նավթի օրական արդյունահանումը կարող է հասնել օրական մինչև 4 միլիոն բարելի։ Դա այն ցուցանիշն է, որին Իրանը հասել է մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելը։
