Իրաքի քրդերը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ. ՔՏԿ ներկայացուցիչ
Իրաքյան քրդերը հետաքրքրված են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնմամբ, ինչպես նաև կոորդինացման ահաբեկչության դեմ պայքարում, հայտնել է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սաֆին Դիզային Sputnik գործակալությանը:
Դիզային նաև ողջունել է Ռուսաստանի հրավերը Բաղդադում միջազգային ինֆորմացիոն կենտրոն ստեղծելու աշխատանքներին քրդերի մասնակցությանը` ընդգծելով, որ քրդերը հետաքրքրված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ուղղված բոլոր փորձերի մասնակցությամբ:
