Իրաքում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 7 զոհ
Իրաքում վթարի է ենթարկվել ռուսական արտադրության Ми-17 ուղղաթիռ, որի արդյունքում մահացել է 7 զինվորական, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ ուղղաթիռն ուսուցողական առաջադրանք էր կատարում Էլ Քութ ավիաբազայից ոչ հեռու գտնվող ոչ բնակելի տարածքում:
