«Իրար միս կրծելու խնդիր չկա».Մամիկոն Ասլանյան.VIDEO
Վանաձորի ավագանու առաջին նիստն անացավ թեժ մթնոլորտում: Նորընտիր ավագանու 33 անդամներից 19-ը իրենց ձայնը տվեցին Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանին, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանն ստացավ 14 ձայն: Սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեին 15 ձայն, իսկ ընդդդիմադիր երեք կուսակցությունները շաբաթ օրը համաձայնության հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով ավագանու առաջին նիստին իրենց 18 մանդատներով պաշտպանել Քրիստ Մարուքյանին: Թե ինչպես եղավ, որ Քրիստ Մարուքյանի համար նախատեսված 4 ձայնը անցավ Մամաիկոն Ասլանյանին և նա ընտրվեց Վանաձորի քաղաքպետ, ակնհայտ է. պայմանավորվածությունը խախտողներ են եղել: Թե ովքեր են խախտել այն, պարզ չէ, քանի որ քվեարկությունը եղել է գաղտնի, միայն հարկ է նկատել, որ ընտրությունների վերջում նորընտիր քաղաքապետը մոտեցել է Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանին և համբուրել նրան` շնորհակալություն հայտնելով:
Մանրամասները՝ Fnews.am-ի տեսանյութում:
Վանաձոր-Երեւան
Ա. Սահակյան
