Իրավիճակը Սիրիայում կտրուկ սրվել է.վիրավորվել է նախագահի եղբայրը
Իսրայելական 9tv.co.il հեռուստաընկերության տվյալներով սեպտեմբերի 2-ին իսրայելական օդուժի կողմից Դամասկոսի մոտ գնտվող ռազմական Ալ-Մազե օդանավակայանի ռմբակոծության ժամանակ վիրավորվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եղբայրը՝Մահեր ալ Ասադը,ով համարվում է Սիրիայի ամենաազդեցիկ երկրորդ քաղաքական գործիչը Բաշար Ասադից հետո...Գեներալ Մահեր Ասադը 4-րդ զրահատանկային բրիգադի և Հանրապետական գվարդիայի հրամանատարն է...
Հիշեցնեմ,որ Մահեր Ասադը ծանր վիրավորվել էր 2012 թ-ի հուլիսին տեղի ունեցած պայթյունի ժամանակ,որի հետևանքով կորցրել էր ոտքերից մեկը...
Իրավիճակը Սիրիայում և Սիրիայի շուրջ կտրուկ լարվեց այն բանից հետո,երբ Ասադի կառավարությունը հայտարարեց, որ նախապատրաստվում է ահաբեկիչներից մաքրազերծել երկրի հյուսիս-արևմուտքը՝Իդլիբ նահանգը և Համա նահանգի հյուսիսը...
Ռազմական օպերացիայից առաջ ԱՄՆ-ն և նրա սատելիտները կրկին հայտարարեցին,որ Ասադի կառավարությունը պատրաստվում է քիմիական զենք օգտագործել խաղաղ բնակչության դեմ՝կրկին դիմելով հին հնարքին՝սիրիական կառավարական բանակին հարվածներ հասցնելու համար,իսկ նրա տարածաշրջանային գործընկեր Իսրայելը պահը բաց չի թողնում ռմբակոծելու Դամասկոսի և Հոմսի հետազոտական կենտրոնները...
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին,ըստ որի,Թուրքիան ևս թուրք-սիրիական սահմանին՝Հաթայ նահանգում, մեծ քանակությամբ M60T տանկեր է կուտակում՝հավանաբար նախապատրաստվելով սիրիական կառավարական բանակի Իդլիբի նահանգում իրականացվելիք հակաահբեկչական գործողություններին...
Իդլիբում իրականացվելիք հակաահաբեկչական գործողությունը շատ մեծ նաշանակություն ունի Սիրիայում խաղաղության հաստատման համար...Ասադին և նրա դաշնակիցներին,եթե հաջողվի Սիրիայի հյուսիս-արևմուտքը մաքրել ահաբեկիչներին,ապա Դամասկոսին ոչ միայն կհաջողվի վերահսկողության տակ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող այդ շրջանը,այլև հեշտ կլինի սիրիաբնակ քրդերի հետ բանակցություններում ավելին ստանալ...
