«Իրավունք» թերթի լրագրող Ազարյանն արժանացավ «Գեւորգ Չաուշ» մեդալի
ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Ֆիդայիների միության Արցախի կառույցը
Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ «Գեւորգ Չաուշ» մեդալով է պարգեւատրել «Իրավունք» թերթի լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻՆ:
Նշենք, որ «Գեւորգ Չաուշ» մեդալը տրվում է ցուցաբերած խիզախության համար: Իլոնա Ազարյանն այն լրագրողների շարքում էր, ով պատերազմական օրերին եղել է Արցախում եւ հենց դեպքի վայրից, երբեմն վտանգելով սեփական կյանքը՝ հրատապ տեղեկատվություն ներկայացրել իրավիճակի մասին:
NEWSMEDIA.am-ը եւս Շնորհավորում Է մեր գործընկերոջը, մաղթելով նրան ուժ, կորով եւ նոր ձեռքբերումներՙ, ու նոր պարգեւներ:
Շարունակի մնալ առաջնագծում՝ ՍԻՐԵԼՒ ԳՈՐԾԸՆԿԵՐ, բարձր պահելով լրագրողի անունն ու մասնագիտական առաքելության նշաձողը:
